ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ է արել զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց. ՏԱՍՍ

 |armenpress.am|
00:25 - 30 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ է արել զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց. ՏԱՍՍ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն կոչ է անում արտաքին կողմերին զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Բաքուն եւ Երեւանը պետք է կատարեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները:

«Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին ձեռնպահ մնալ միջամտությունից եւ միանալ Միացյալ Նահանգներին՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու իրենց ձգտման մեջ», - նշել է Օ'Բրայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել