Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է Արցախի նախագահի ուղերձին
23:00 - 29 հոկտեմբերի, 2020

Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է Արցախի նախագահի ուղերձին

Արցախի նախագահը, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, և դա նորմալ է: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նման իրավիճակում երկրի ռազմաքաղաքական ղեկավարները, ԶՈՒ հրամանատարները, որպես կանոն, ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև մարտական գործողություններն ընթանում են, շարունակվում է պատերազմը: Եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում հակառակորդի դիվերսիոն գործողությունների, նրանց փորրձերի և տապալման մասին, չի նշանակում, որ ուրիշ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում:

Ուղղակի այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է, հասկանալի է, որ դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է շատ կարևոր, բայց մեր մարտերը շարունակվում են ամենուր»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Շուշի քաղաքից հանդես է եկել տեսաուղերձով, որում շեշտել է, որ առաջիկա օրերին պետք է բեկում մտցնել ճակատում: Նա ընդգծել է, որ թշնամին Շուշիից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, առավելագույնը՝ 5:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել