armenpress.am: Ժնևի, Վիեննայի և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները միաժամանակ մեկ ժամ լուռ ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Արցախի և ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի:   Այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:

«Բոլորը ակցիաները համաձայնեցված էր նույն ժամին: Վիեննայի, Նյու Յորքի և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ցուցարարները կանգնել են և պարզել «Արցախը ուժեղ է», «Ալիև և Էրդողան բռնապետեր», «Արցախի ճանաչում», «Կանգնեցրու Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան» պաստառները: Այդպես մեկ ժամ դուդուկի երաժշտության ներքո ակցիայի մասնակիցները լուռ կանգնել են»,- ասաց Գասպարյանը:

Գասպարյանը հայտնեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակներ է փոխանցվել բոլոր երեք քաղաքներից: