Նախագահն ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումների մասին օրենքը և հարակից 3 օրենքները
21:13 - 29 հոկտեմբերի, 2020

Նախագահն ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումների մասին օրենքը և հարակից 3 օրենքները

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Ընդունված օրենքներով սահմանվում են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, ինչպես նաև կարգավորվում են խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:  Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել