Մարտական ուղի անցած կալանավորված երկու անձի խափանման միջոց փոխվել է՝ ռազմաճակատ մեկնելու հիմքով
 |pastinfo.am|
21:05 - 29 հոկտեմբերի, 2020

Մարտական ուղի անցած կալանավորված երկու անձի խափանման միջոց փոխվել է՝ ռազմաճակատ մեկնելու հիմքով |pastinfo.am|

pastinfo.am: Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելին, քան մեկ ամիս է, ինչ պատերազմ է։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձինք ևս դիմումներ էին ներկայացրել՝ խափանման միջոցի փոփոխման և առաջնագիծ մեկնելու համար, սակայն նրանց դիմումների վերաբերյալ որոշում չի կայացվել, քանի որ օրենսդրական ընթացակարգը բացակայում է և կոնկրետ ռազմական դրությամբ պայմանավորված թե՛ խափանման միջոցների փոփոխության, թե՛ պատժից ազատման կարգ մենք չունենք։ Այդուհանդերձ՝ այսօր հայտնի դարձավ, որ մարտական ուղի անցած, բայց անազատության մեջ գտնվող երկու անձի խափանման միջոց փոփոխվել է՝ հենց ռազմաճակատ մեկնելու հիմքով։

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը ասաց, որ երկու մեղադրյալներն էլ մարտական ուղի անցած անձինք էին, այս պահին ռազմաճակատում բավականին պիտանի մարդիկ էին։ Ֆանյանը հայտնեց, որ անձանցից մեկը, որի փաստաբան Մերի Ալավերդյանի պաշտպանյալն է, մեղադրվում է սպանության մեջ, իսկ մյուս անձը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։ Վերջինիս պաշտպանը փաստաբան Սերգեյ Մանուկյանն է։ Սպանության գործով ամբաստանյալին ազատ արձակելու որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Բալայանը՝ կիրառելով գրավ, իսկ խարդախության գործով՝ դատավոր Նելլի Բաղդասարյանը՝ որպես խափանման միջոց ընտրելով ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ֆանյանը պարզաբանեց, որ մեղադրյալները դիմում են հասցեագրել դատարանին, որոնց հիման վրա միջնորդություն է ներկայացվել՝ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։

«Իրենք են հիմնականում դիմում։ Իրենց կամարտահայտությունը պետք է լինի, հանրային պաշտպանը չի կարող կալանավորի փոխարեն որոշել՝ ինքը ռազմաճակատ ուզում է գնալ, թե ոչ։ Իրենք պետք է դիմեն խնդրանքով, որ ազատ արձակվեն կամ դիմում հասցեագրեն, որում իրենց խնդրանքն է ձևակերպված՝ ռազմաճակատ մեկնելու և պատերազմական գործողություններին մասնակցելու։ Դրա հիման վրա հանրային պաշտպանները համապատասխան միջնորդություն են հասցեագրում դատարանին՝ խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ »,- նշեց Ֆանյանը։

Կարդալ ավելին՝ pastinfo.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել