«Մեր երկիրը հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից». Էմանուել Մակրոն
 |pastinfo.am|
20:51 - 29 հոկտեմբերի, 2020

«Մեր երկիրը հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից». Էմանուել Մակրոն |pastinfo.am|

pastinfo.am: Ֆրանսիայի Նիցցա քաղաքից, որտեղ այսօր առավոտյան եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, քիչ առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես եկավ կոչով, հայտարարելով այն մասին, որ Ֆրանսիան հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից և, որ առաջիկա ժամերի ընթացքում, համապետական մոբիլիզացիա հայտարարելու մասին որոշում է կայացվել։ Դրա իրականացման նպատակով «Sentinelle» օպերացիայի շրջանակներում 3000-7000 ոստիկաններ կհսկեն երկրի ներսում պահպանվող անվտանգությունը։

Նախագահ Մակրոնի կոչում մասնավորապես ասվում է. «Մեր երկիրը հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից։ Այսօր առավոտյան Ֆրանսիայի երեք քաղաքացի զոհվեցին Նիցցայի Աստվածամոր տաճարում։ Կատարվածը բացահայտ կերպով խոսում է այն մասին, որ Ֆրանսիան հարձակման է ենթարկվում։ Այստեղ կանգնած ես իմ խոսքն ուղղում եմ երկրիս և աշխարհի բոլոր կաթոլիկներին՝ հայր Ամելիայի ողբերգական սպանությունից հետո, որ տեղի ունեցավ 2016 թվականի օգոստոսին, կաթոլիկ քրիստոնյաները մեր երկրում կրկին թիրախում են հայտնվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել