armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման միակ համաձայնեցված ձևաչափն է:  «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով հակամարտության կարգավորման գործում Իրանի միջնորդության վերաբերյալ առաջարկները:

«Իրանը շատ կարեւոր երկիր է մեր տարածաշրջանում, և, ի տարբերություն Թուրքիայի, այն պատասխանատու և կառուցողական դիրքորոշում է որդեգրում, երբ խոսքը տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության մասին է: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների համար միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն են, ում դերը վերահաստատվել էր հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունում և հոկտեմբերի 17-ի ու 25-ի հետագա հայտարարություններում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: