armenpress.am: Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ եւ դաշնակիցներին հայտնում է «գետնի վրա» իրավիճակի մասին: Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ առանձին` ՀԱՊԿ անդամ երկրների հետ, եւ իր դաշնակիցներին տեղեկացնում է «գետնի վրա» իրավիճակի մասին»,- ասել է նախարարը` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի այս փուլում ՀԱՊԿ-ի մասնակցության անհրաժեշտության մասին հարցին: