Իտալական Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ։

Բանաձևում քաղաքային խորհուրդը դիմել է Իտալիայի իշխանություններին՝ ճանաչելու Արցախը, ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության ՝ նպատակ ունենալով վերջ դնել ռազմական գործողություններին: