ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել ևս 5 հայ ռազմագերու մասին
18:25 - 29 հոկտեմբերի, 2020

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել ևս 5 հայ ռազմագերու մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է տեղեկություններ տրամադրել հայ եւս 5 ռազմագերիների առողջական վիճակի, գտնվելու վայրի և պայմանների մասին։

ՄԻԵԴ-ում ՀՀ ռազմագերիների ընտանիքների ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը հաղորդագրություն են տարածել, որն ամոբղջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել