Այստեղ պարզ լուծումներ չկան, հանգույցը շատ բարդ է․ Պուտին 
 |civilnet.am|
18:13 - 29 հոկտեմբերի, 2020

Այստեղ պարզ լուծումներ չկան, հանգույցը շատ բարդ է․ Պուտին |civilnet.am|

civilnet.am: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, այստեղ պարզ լուծումներ չկան, հանգույցը շատ բարդ է․ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում իրավիճակի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի շահերի հավասարակշռություն լինի», - ասել է Պուտինը՝ շեշտելով, որ պետք է հաշվի առնել երկու ժողովուրդների շահերը։

Պուտինի խոսքով՝ պետք է ստեղծել տարածաշրջանային արդյունավետ զարգացման հնարավորություններ՝ ենթակառուցվածքների ապաարգելափակմամբ։ Դա, ըստ Ռուսաստանի նախագահի, հնարավորություն կտա ներդրումներ անել այդ տարածքներում։

«Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն, որից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի այլ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն»,- ասել է Պուտինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել