Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է

 |armenpress.am|
17:41 - 29 հոկտեմբերի, 2020

Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է |armenpress.am|

armenpress.am: Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է: Այս մասին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

«Մինչև կեսօր իրավիճակը բնակավայրերում լարված էր: Արցախի տարբեր քաղաքներում օդային տագնապներ են եղել` Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, նաև մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն էին աշխատում: Ստեփանակերտը հակառակորդը մի քանի անգամ հրթիռակոծել է, բայց ավերածություններ և մարդկային կորուստներ չկան»,- ասաց Թադևոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել