Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը երկրի կառավարությանը հորդորել է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուցժ
17:23 - 29 հոկտեմբերի, 2020

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը երկրի կառավարությանը հորդորել է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուցժ

Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ երկրի կառավարությանը հորդորում է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց, միջազգային մակարդակով խթանել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված ԼՂ ժողովրդի մեծամասնության կամարտահայտության վրա: Այս մասին հայտնեցին Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

«Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում է կառավարությանը՝

-Ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

-Միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա

-Դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել