Ահաբեկչության դեմ պայքարի համար իրական համախմբում է պետք․ Պուտին |mediamax.am|
17:18 - 29 հոկտեմբերի, 2020

Ահաբեկչության դեմ պայքարի համար իրական համախմբում է պետք․ Պուտին |mediamax.am|

mediamax.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Էմանյուել Մակրոնին Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետեւանքների կապակցությամբ:

«Առանձնակի վրդովմունք է առաջացնում եկեղեցու պատերի ներքո կատարված ցինիկ եւ դաժան հանցագործությունը: Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականության գաղափարը բացարձակապես խորթ է ահաբեկիչներին: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է համաշխարհային հանրության ջանքերի իրական համախմբում», - ասվում է Պուտինի հեռագրում:

Ռուսաստանի նախագահը հաստատել է հակաահաբեկչական գործունեության բոլոր ոլորտներում ֆրանսիացի եւ այլ օտարերկրյա գործընկերների հետ սերտորեն համագործակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել