Թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ տղան վիրահատվել է․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել |armtimes.com|
13:16 - 29 հոկտեմբերի, 2020

Թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ տղան վիրահատվել է․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Երեկ Ֆրանսիայում թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ երիտասարդը վիրահատվել է, այժմ վիճակը կայուն է։

Այս մասին տեղեկացրեց Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը։

Ամալյա Կարապետյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Ձերբակալվածներ կան թե ոչ՝ առայժմ հայտնի չէ․ «Սադրանքից փախուստի դիմելիս թուրքերից 2-ը վայր են գցել իրենց հեռախոսները, որոնց էկրանին եղել է Էրդողանի լուսանկարը: Հեռախոսները եւս փոխանցվել են ոստիկանությանը»,- նշեց նա:

Հայերի գլխավոր պահանջը Ֆրանսիայի իշխանություններից Արցախի անկախության ճանաչումն է։ Պահանջում են նաեւ միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության, հիվանդանոցների եւ եկեղեցիների չթիրախավորման, ինչպես նաեւ՝ հայ գերիների կյանքի անվտանգությունն ապահովելու համար։ 

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ երեկվա ակցիայից հետո թուրքերը սադրիչ գործողություններ են իրականացրել Ֆրանսիայի Լիոն եւ Վիեն քաղաքներում եւս, սպառնալիքներ են հնչեցրել հայերի նկատմամբ։

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել