Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 85034 դեպք, մեկ օրում՝ 2383 նոր դեպք
10:58 - 29 հոկտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 85034 դեպք, մեկ օրում՝ 2383 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հյատնում է, որ հոկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 85034 դեպք, որոնցից 53257-ն` առողջացած, 1272-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում:

Երեկ կատարվել է 5027 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2383 նոր դեպք: Ունենք 749 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 354 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել