ԼՂ հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է․ ԿԽՄԿ |shantnews.am|
09:54 - 29 հոկտեմբերի, 2020

ԼՂ հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է․ ԿԽՄԿ |shantnews.am|

shantnews.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Այդ մասին են ազդարարում վերջին իրադարձությունները։ Տուժում է ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը: Քաղաքացիական անձինք մահանում են տագնապալի ցուցանիշներով: Այս մասին գրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան միկրոբլոգում։ Մարդիկ կյանքի ուղին փոխող վնասվածքներ են ստանում։

«Մենք կողմերի հետ կապի մեջ ենք՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների մասին: Սարսափելի տեսարանները, որ տեսնում ենք, չեն կարող շարունակվել: Խստորեն դատապարտում ենք  բռնությունների վերջին ալիքը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել