Ստեփանակերտում հակառակորդն առավոտյան կիրառել է «Սմերչ»․ կան վիրավորներ
09:25 - 29 հոկտեմբերի, 2020

Ստեփանակերտում հակառակորդն առավոտյան կիրառել է «Սմերչ»․ կան վիրավորներ

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց  օդային տագնապ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ»  տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել  բուժհաստատություն»,- նշված է ԱԻՊԾ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել