Դավիթ Տոնոյանն ընդգծել Է Ռուսաստանի դերը՝ Ղարաբաղում մարտերի դադարեցմանն ուղղված ջանքերում |pastinfo.am|
23:43 - 28 հոկտեմբերի, 2020

Դավիթ Տոնոյանն ընդգծել Է Ռուսաստանի դերը՝ Ղարաբաղում մարտերի դադարեցմանն ուղղված ջանքերում |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԻԱ Նովոստի - ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման ջանքերում Ռուսաստանի հատուկ դերի մասին, որպես բացառիկ շահեր ունեցող եւ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության մեջ շահագրգռված պետություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Արցախում մարտական գործողությունների դադարեցմանը: Այս առումով մենք ընդգծում ենք Ռուսաստանի Դաշնության՝ որպես տվյալ հարցում բացառիկ շահեր եւ ազդեցության լծակներ ունեցող պետության առանձնահատուկ դերը, որը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ եւ կայունությամբ», - հայտարարել է Տոնոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել