Բերձորի ուղղությամբ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան
22:30 - 28 հոկտեմբերի, 2020

Բերձորի ուղղությամբ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ-ն, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր  ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը։  Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհհանիսյանը։

Վերջինս հայտնեց, որ Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն․ մասնավորապես՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։

ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ, նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի աշխատանքները շարունակվում են։ Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն․ համառ բնույթ։ Հովհաննիսյանը այս ուղղությամբ որևէ առանձին,առարկայական զարգացում այս։

Պաշտպանության բանակը բազմիցս ընդգծել է իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու կապակցությամբ։ Սակայն, այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես ամբողջությամբ այլ են․ իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն։ Դա այդպես չի կարող լինել։ Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը Արցախի ժող ուղղված ցանկ վտանգ չեզոքացնելու ուղղությամբ և հետայսու ձեռնարկելու է նույն քայլերը»,- ասաց Հովհաննիսյանը։ 

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, նույն ընդգրկվածությունը, նույն թափը, նույն դինամիկան։ Դրանք օջախային, բայց շարունակական են։ Կիրառվում են դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ օդուժ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել