Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի վաճառքն այն երկրին, որը ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն գործել. արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ |tert.am|
19:33 - 28 հոկտեմբերի, 2020

Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի վաճառքն այն երկրին, որը ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն գործել. արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ |tert.am|

tert.am: Արգենտինայում գործող հայկական միությունների և հաստատությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ին բողոքի երթ են իրականացրել դեպի Իսրայելի դեսպանատուն, որի դիմաց տեղի է ունեցել լայնամասշտաբ հանրահավաք:

Ինչպես փոխանցում է Diario Armenio-ն, ցույցի մասնակիցները կոչով դիմել են Իսրայելի ներկայացուցիչներին՝ պահանջելով աջակցություն չցուցաբերել Ադրբեջանին և բարձրաձայնելով, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական զենքը հայ ժողովրդին սպանելու համար:

«Հայ ժողովուրդն ու հրեա ժողովուրդը եղբայրացել են նույն պատմական ողբերգությամբ: Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի և ռազմական տեխնոլոգիաների վաճառքն այն երկրներին, որոնք ցանկանում են ևս մեկ ցեղասպանություն իրականացնել»,- ասել են ցույցի մասնակիցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել