Նախնական տվյալներով՝ թուրքերի հարձակումից Ֆրանսիայում տուժել է 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա․ ականատես |armtimes.com|
15:01 - 28 հոկտեմբերի, 2020

Նախնական տվյալներով՝ թուրքերի հարձակումից Ֆրանսիայում տուժել է 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա․ ականատես |armtimes.com|

armtimes.com: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ֆրանսիայում այսօր տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին եւ երեխա։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով այս մասին տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից Ստելլա Դավթյանը՝ հավելելով, որ մուրճի հարված ստացած հայի վիճակը գնահատվում է ծանր: Հիշեցնենք՝ նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց։

Ֆրանսիաբնակ հայերն ի պաշտպանություն Արցախի այսօր փակել էին դեպի Վալանս տանող ճանապարհը, երբ ինչ-որ մարդիկ, ականատեսների խոսքով՝ թուրքեր, հարձակվեցին իրենց վրա։

Ստելլա Դավթյանը պատմեց, որ խաղաղ ակցիայից անցել էր մոտ 30 րոպե, դեռ ոստիկաններն էլ տեղ չէին հասել, քանի որ խցանման մեջ էին, երբ ճանապարհի հակառակ կողմի մեքենաներից դուրս եկան, պատերի վրայով թռչելով՝ իրենց վրա հարձակվեցին մոտ 5 հոգի․ «Մուրճերով, դանակներով, մահակներով, ծառի ճյուղերով հարձակվեցին, ութ տարեկան երեխաս էլ էր մեր հետ, սթերսի մեջ է հիմա»,- ասաց նա։

Ականատեսի խոսքով՝ միջադեպից հետո գետնին ընկած մնացին թուրքերի երկու հեռախոսները, նաեւ մուրճերն ու դանակները, որոնք իրենք ավելի ուշ հանձնեցին ոստիկաններին․ «Հեռախոսների էկրանի վրա Էրդողանի նկարն էր՝ դրոշով, ու ներսում բավականին ինֆորմացիա կար, ոնց հասկացա, նրանք ֆրանսերեն գրեթե չէին խոսում, կարծում եմ՝ կապեր ունեին Թուրքիայի հետ եւ հատուկ պատրաստված եկել էին»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է, որ իրենց էջերին նախապես հետեւած լինեն, տեղեկացած լինեն ակցիայի տեղի ու ժամի մասին։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել