ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց


 |armenpress.am|
10:27 - 28 հոկտեմբերի, 2020

ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նիստը սկսելու համար քվորում չապահովվեց, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է քվորում չապահովել՝ կառավարություն հետ հարցուպատասխանի համար գործադիրին չծանրաբեռնելու համար:

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Իմ քայլը»-ում կա՞ որոշում՝ նիստին չգալու, որ քվորում չապահովվի և հարց ու պատասխան չլինի կառավարության հետ: «Բայց ռազմական դրությունից զատ, կան բավականին հարցեր, որոնք գաղտնիք չեն պարունակում: Օրինակ կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, տնտեսության հետ կապված հարցեր ունենք»,-ասաց նա ու հավելեց՝ կարծում է՝ շատ կարևոր է, որ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը կայանա:

«Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս օրերին կառավարության բոլոր անդամերը գերծանրաբեռնված են: «Եվ խմբակցությունը որոշում է կայացրել, որ այս շաբաթ այս քառօրյայի ընթացքում կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնի, առավել ևս, որ ԱԺ պատգամավորները ձեր բարձրացրած հարցերը պարզաբանելու, ընթացք տալու համար ունեն հնարավորություն՝ անմիջական կապ հաստատելու կառավարության ներկայացուցիչների հետ»,-ասաց նա ու հավելեց, որ նման որոշում կա, սակայն միայն այս անգամ:

Փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ քվորում չկա: Գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվել, սակայն ոչ ավելի ուշ, քան չորս ժամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել