ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխարհազորի ստեղծման մասին օրենքի նախագիծը |factor.am|
19:56 - 27 հոկտեմբերի, 2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխարհազորի ստեղծման մասին օրենքի նախագիծը |factor.am|

factor.am: ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին և ընդունեցին «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է «աշխարհազոր» եզրույթը: ԱԺ արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը, որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համար: Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից:

Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով»,- ասաց Բալայանը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 71 կողմ ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել