Եզդիների բողոքի ակցիան՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց․ ստիպեք Ադրեբեջանին դադարեցնել պատերազմը |hetq.am|
15:17 - 27 հոկտեմբերի, 2020

Եզդիների բողոքի ակցիան՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց․ ստիպեք Ադրեբեջանին դադարեցնել պատերազմը |hetq.am|

hetq.am: Այսօր առավոտյան եզդիական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա արեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։

Եզդիական համայնքն ԱՄՆ ղեկավարությանը կոչ արեց ուշադրություն դարձնել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և Ադրբեջանին ստիպել դադարեցնել ռազմական գործողությունները։

Ռազմական գործողությունների դադարեցման պահանջով բողոքի ակցիաները, ըստ կազմակերպիչների, պարբերական են լինելու։ 

«Դադարեցրեք այս կրակը։ Դադարեցրեք և նստեք սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների և միջազգային կառույցների հետ քննարկեք, հարցի լուծումը գտեք։ Խնդիրը քննարկել մարդկային ձևով, ոչ թե գիշատիչ մեթոդներով։ Օրական արյուն է թափվում, հարյուրավոր մարդիկ են ֆիզիկապես բնաջնջվում։ Ինքս՝ որպես եզիդների միության նախագահ, կրկնում եմ՝ պետք է դատապարտել նաև Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարություններին, նրանք ահաբեկիչներ են։ Մենք պահանջում ենք դրանց ճանաչել որպես տեռորիստական երկրների ղեկավարներ»,-նշեց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը։

Ազիզ Թամոյանն ընդգծեց, որ եթե գերտերությունները չդադարեցնեն Արցախի նկատմամբ ոտնձգությունները, աշխարհում առավել սարսափելի իրավիճակ կստեղծվի, քանի որ այդ ահաբեկիչները կմտնեն նաև այլ երկրներ։

Եզդիների ազգային միության նախագահի խոսքով՝ խնդիրը չկարգավորելու դեպքում եզդիները հացադուլ կսկսեն, քանի որ աշխարհի աչքի առաջ հայերի նկատմամբ բարբարոսություն է տեղի ունենում։ «Աշխարհի բոլոր եզդիներին և Հայաստանում ապրող մեր եզդիներին կոչ եմ անում՝ միացեք մեր հայ եղբայրներին»,-ասաց նա։

Նախնական տվյալներով՝ ՀՀ քաղաքացի մոտ 600 եզդի մասնակցում է արցախյան պատերազմին։

Եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը ևս ԱՄՆ ղեկավարությանը կոչ արեց միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու պատերազմական գործողություններն Արցախում։ Ասաց՝ Արցախը հայկական հող է, որոշել է լինել անկախ պետություն։ «Եզդի ժողովուրդը 5-րդ դարից մինչ օրս եղել է հայ ժողովրդի կողքին և կլինի մինչև վերջ։ Որպես շեյխ՝ ամբողջ աշխարհի եզդիներին կոչ եմ անում միանալ հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը մեր եղբայրներ են, մեր բարեկամներն են, մեր փրկիչներն են։ Հայաստանում եզդիներն ապրում են ինչպես Շանգալում։ Աշխարհի ոչ մի պետությունում եզդիները նման հնարավորություն չունեն»։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել