Անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ․ արյունատվության համար անձնագրով մոտենալ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
15:03 - 27 հոկտեմբերի, 2020

Անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ․ արյունատվության համար անձնագրով մոտենալ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ:
Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան, Մուրացան 113 յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 14:00-ն:

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության:
Արյունատվության նպատակով խնդրում ենք ներկայանան այն անձինք, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել