factor.am: Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով փոխնախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի ժամանել է Արդեբիլ նահանգի Փարսաբադ Մողան օդանավակայան՝ այցելելով Հայաստանին ու Ադրբեջանին սահմանակից տարածքներ։ Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն։

Իրանցի պաշտոնյան հակամարտող կողմերին կոչ է արել և նախազգուշացրել՝ հրետանային հարվածներ չհասցնել իրանական ջրամբարներին ու էլեկտրակայաններին։ Արաղչին ասել է, որ Արաքս գետի երկայնքով Իրանն ունի ջրամբարներ ու էլեկտրակայաններ, ուր ևս պատրաստվում է այցելել։

Նա հավելել է, որ դրանք առաջնային նշանակություն ունեն Իրանի համար և չպետք է վնասվեն երկու հարևանների հակամարտության ընթացքում։