Վարչապետը Twitter-ում տեղադրած գրառմամբ աշխարհին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին |azatutyun.am|
01:20 - 27 հոկտեմբերի, 2020

Վարչապետը Twitter-ում տեղադրած գրառմամբ աշխարհին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու միջազգային համայնքի ջանքերը, որոնք այս անգամ առաջնորդել է ԱՄՆ-ը՝ ձախողվել են:

Վարչապետի փոխանցմամբ, Ադրբեջանի կողմից կրակը դադարեցնելու ռեժիմը խախտելու արդյունքում այսօր Արցախում հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է։

Երեկ Թրամփը Թվիթերում տեղադրել է գրառում, որով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին շնորհավորել է հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու կապակցությամբ, գրելով, թե «այն շատ կյանյքեր կփրկի» և շնորհակալություն հայտնելով համաձայնությունը հնարավոր դարձրած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել