Ավստրիայի կանցլերը դատապարտել Է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին |armenpress.am|
17:33 - 26 հոկտեմբերի, 2020

Ավստրիայի կանցլերը դատապարտել Է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին, հայտարարելով, որ դրանք վկայում են ԵՄ-ից Թուրքիայի Էլ ավելի մեծ հեռվության մասին:

«Ես դատապարտում եմ Էրդողանի վիրավորանքները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դրանք վերստին ցույց են տալիս, որ Թուրքիան Էլ ավելի Է հեռանում ԵՄ-ից եւ մեր ընդհանուր իրականությունից: Լիակատար աջակցություն եւ համերաշխություն Ֆրանսիայի հետ»,-գրել Է Կուրցը Twirrer-ում:

Ավելի վաղ Մակրոնը հանդես Էր եկել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ճառով, հայտարարելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված Է հանրապետության արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Մակրոնը նաեւ արտահայտել Է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Առիթը դարձել Էր պատմության ուսուցչի դաժան սպանությունը, որը ցույց Է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը. չարագործը գլխատել Էր ուսուցչին:

Դրան ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր ֆրանսիացի պաշտոնակիցը, որն առաջ Է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը, պետք Է «բուժի իր հոգեկանը»: Ֆրանսիան Էրդողանի խոսքերից հետո Անկարայից իր դեսպանին հետ Է կանչել կոնսուլտացիաների համար: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կրկին թշնամական ելույթներով Է հանդես եկել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հասցեին, ով, Էրդողանի կարծիքով, պետք Է «ստուգվի» բժիշկների մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել