tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց, գրում է ria.ru-ն։

«Ինչպես Ֆրանսիայում կոչ են անում չգնել թուրքական ապրանքները, այնպես էլ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին. ոչ մի դեպքում ֆրանսիական արտադրողների ապրանքներ մի գնեք»,- ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում։

Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել «պաշտպանել Ֆրանսիայի մահմեդականներին, որոնք հալածանքների են ենթարկվում իրենց հավատքի համար»:

«Դուք (Ֆրանսիա – խմբ.) նացիզմի մի մասն եք։ Նա, ով գտնվում է Ֆրանսիայի ղեկին և հոգեկանի բուժման կարիք ունի, սկսել է խրախուսել մուսուլմանների վրա հարձակումները»,- հավելել է նա։