factor.am: Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ամբողջ աղդեցությունը՝ ի շահ հրադադարի ու ԼՂ հակամարտության կարգավորման համար բովանդակային բանակացություններ սկսելուն։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 11 ժամ տևած խորհրդակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարները՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ հայտարարության մասին համաձայնություն էին ձեռք բերել, որը նախատեսում էր հրադադար ու հնարավորինս բովանդակային բանակցությունների գործընթացի վերսկսում։