Թրամփը ԼՂ հակամարտությունը «հեշտ գործ» է անվանել

 |factor.am|
22:50 - 25 հոկտեմբերի, 2020

Թրամփը ԼՂ հակամարտությունը «հեշտ գործ» է անվանել |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ: Այս մասին Թրամփը հայտարարել է Նյու Հեմփշիր նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կզբաղվենք դրանով: Դա կլինի … Ես դա անվանում եմ «հեշտ դեպք»: Մենք կզբաղվենք դրանով: Գնացեք ասեք ձեր ժողովրդին: Հայաստան: Ինչո՞ւ ոչ: Հեշտ է, եթե գիտես՝ ինչ ես անում»,- հայտարարել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է՝ «նրանք (հայերը) լավ մարդիկ են, որոնք կռվում են դժոխքում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել