Դոնալդ Թրամփը արտահերթ մասնակցել է նախագահական ընտրությունների քվեարկությանը |hetq.am|
21:41 - 25 հոկտեմբերի, 2020

Դոնալդ Թրամփը արտահերթ մասնակցել է նախագահական ընտրությունների քվեարկությանը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտահերթ քվեարկել է նախագահական ընտրություններում։ Այդ մասին գրում է CNN-ը։ Թրամփը քվեարկությանը մասնակցել է Ֆլորիդայի ընտրատեղամասերից մեկում։ Նա հայտարարել է, որ քվեարկության ավանդական տարբերակն ավելի հուսալի է, քան փոստով քվեաթերթիկի ուղարկումը։

Պատասխանելով այն հարցին, թե ում օգտին է քվեարկել, ԱՄՆ նախագահը հայտարարել է. «Ես քվեարկել եմ Թրամփ անունով տղայի օգտին»։

Ֆլորիդան, այսպես կոչված, «տատանվող» նահանգներից մեկն է, որի քվեարկության արդյունքներից ուղղակիորեն կախված է նախագահական ընտրությունների ելքը։ CNN-ի իրականացրած վերջին հարցումների համաձայն՝ Ֆլորիդայում Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև տարբերությունը գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների հիմնական օրը 2020 թվականի նոյեմների 3-ն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել