Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի հետ այցելել եմ Հանրապետության հարավ-արևելյան հատված․ Արայիկ Հարությունյան
17:49 - 25 հոկտեմբերի, 2020

Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի հետ այցելել եմ Հանրապետության հարավ-արևելյան հատված․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գտեղեկացրել է, որ այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի հետ այցելել են Հանրապետության հարավ-արևելյան հատված: 

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ:

Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:

Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին»,- գրել է նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել