Իտալիայի հայ համայնքը քայլեր է ձեռնարկում Արցախի անկախության ճանաչման համար
 |hetq.am|
17:35 - 25 հոկտեմբերի, 2020

Իտալիայի հայ համայնքը քայլեր է ձեռնարկում Արցախի անկախության ճանաչման համար |hetq.am|

hetq.am: Իտալիայի Կալաբրիա համայնքը միացել է եվրոպական խոշոր քաղաքներում վերջին օրերին իրականացվող բողոքի ակցիաներին: Իտալիայում ապրող հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչները Վենետիկ, Վերոնա, Հռոմ և այլ քաղաքներում տեղի իշխանություններից պահանջում են միջամտել եւ վերջ դնել թուրք-ադրբեջանական ագրեսիային, որն ուղղված է Արցախի դեմ:

Կալաբրիայի հայ համայնքի ղեկավար, «Իտալիայի հայ տաղանդների միության» ներկայացուցիչ Թեհմինե Արշակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Իտալիայի հայ համայնքն, ի տարբերություն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների համայնքների, փոքր է: Բացի այդ, համայնքներն իրարից հեռու են և դժվարությամբ են կարողանում մեկ տեղում համախմբվել: Այս օրերին փորձում են ստեղծել «եղբայրական կամուրջ» այլ համայնքների միջև, որպեսզի կարողանան ավելի ներկայանալի զանգվածային միջոցառումներ իրականացնել:

Սոցիալական ցանցերում ուղիղ եթերներով, նամակագրությունով կամ այլ եղանակներով փորձում են տեղեկություններ փոխանակել՝ ընդհանուր պահանջով հանդես գալու համար:

Ըստ Թեհմինե Արշակյանի՝ Ռեջիո Կալաբրիայում ապրում է 30 հայ: Հայ համայնքը ստեղծվել է 2015թ-ին: Չնայած փոքր թվին, կարողանում են համագործակցել տեղի քաղաքական ուժերի հետ: Արշակյանն ասում է, որ Կալաբրիայում հայերին լավ են ճանաչում, քանի որ վաղուց են այնտեղ բնակություն հաստատել: Այդ մասին կան բազմաթիվ ապացույցներ, հնավայրեր և այլն:

Նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, երբ Կալաբրիայի հայերը դիմել են ոստիկանություն, համայնքային իշխանություններին, մերժում չեն ստացել խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու հարցում: Ավելին, ակցիայի ողջ ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները եղել են տեղում, որպեսզի միջադեպեր չգրանցվեն:


Կարդալ ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել