ԼՂ հակամարտության լուծման համար Թրամփի աշխատանքը համապատասխանում է միջազգային հարաբերություններին․ Ալիև
16:39 - 25 հոկտեմբերի, 2020

ԼՂ հակամարտության լուծման համար Թրամփի աշխատանքը համապատասխանում է միջազգային հարաբերություններին․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավասարակշռված է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար նախագահ Թրամփի աշխատանքը լիովին համապատասխանում է միջազգային հարաբերություններին։ Մենք այս հարցում լիովին պաշտպանում ենք նրա դիրքորոշումը և անձնական տեսակետները»,- ասել է Ալիևը ամերիկյան «Fox News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա հայտնել է, որ իրենք տեսնում են, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը հավասարակշռված է, և դա հենց այդպես էլ պետք է լիներ։

«Որովհետև ԱՄՆ-ը միջնորդ է։ Միացյալ Նահանգները որևէ մեկի կողմը չի ընտրում։ Մյուս համանախագահները ևս որևէ կողմ չպետք է ընտրեն»,- հավելել է Ալիևը` նկատի ունենալով Ֆրանսիային և Ռուսաստանին։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի մրցակցին` դեմոկրատ Ժոզեֆ Բայդենին և նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր: Ալիևի խոսքով` Բայդենի հետ զրույցից իրեն լավ հիշողություններ են մնացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել