Ռոբերտ Օ՛Բրայանը Բայրամովին ասել է, որ պետք է մերժել իրավիճակը ապակայունացնող արտաքին դերակատարներին
 |azatutyun.am|
15:50 - 25 հոկտեմբերի, 2020

Ռոբերտ Օ՛Բրայանը Բայրամովին ասել է, որ պետք է մերժել իրավիճակը ապակայունացնող արտաքին դերակատարներին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Ադրբեջանի արտգործնախարարի հետ իմ հանդիպմանը ես պնդել եմ, որ անհապաղ պետք է դադարեցնել կրակը, այնուհետև պետք է վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի հետ բանակցություններին և մերժել իրավիճակը ապակայունացնող արտաքին դերակատարներին։ Չկա ռազմական լուծում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել