Ո՛չ հաջողություններից է պետք ծայրահեղ ոգևորություն ապրել, ո՛չ դժվարության մեջ մտածել, որ մեր վիճակը անելանի է․ Արծրուն Հովհաննսիյան
22:33 - 24 հոկտեմբերի, 2020

Ո՛չ հաջողություններից է պետք ծայրահեղ ոգևորություն ապրել, ո՛չ դժվարության մեջ մտածել, որ մեր վիճակը անելանի է․ Արծրուն Հովհաննսիյան

Ասյօր կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը հայտնեց, որ այս պահին ԱՄՆ-ում ընթանում են բանակցություններ, և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասով, ապա դրա մասին կհայտնեն։ Անդրադառնալով Ստեփանակերտին հասված հարվածներին՝ նա նշեց․

«Չեմ կարող ասել՝ երեկ Ստեփանակերտին ինչով են հարվածել, որովհետև հարձակման միջոցները շատ տարբեր են լինում։ Չեմ կարծում, որ եղել է կոնկրետ ինքնաթիռ»։

Հովհաննիսյանի խոսքով՝ պատերազմը սաստիկ է, դաժան է, մարտական գործողությունները շատ խիտ, հագեցած, դինամիկ են։

«Խնդրում եմ՝ հետևեք պաշտոնական տեղեկատվությանը։ Մեր հաջողությունները մենք ներկայացնում ենք, մեր դժվարությունները ներկայացնում ենք։ Ո՛չ հաջողություններից է պետք ծայրահեղ ոգևորություն ապրել, ո՛չ դժվարության մեջ մտածել, որ մեր վիճակը անելանի, անհույս է»,- եզրափակեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել