ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցություններում համաձայնություն ձեռք բերվեց Լիբիայում զինադադար հաստատել |azatutyun.am|
15:15 - 24 հոկտեմբերի, 2020

ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցություններում համաձայնություն ձեռք բերվեց Լիբիայում զինադադար հաստատել |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Լիբիայի հակամարտ կողմերը համաձայնել են երկրի ամբողջ տարածքում դադարեցնել կրակը։ Կողմերի զինված ուժերն ու բոլոր ռազմական խմբավորումները պետք է հետ քաշվեն ճակատային գծից ու վերադառնան զորանոցներ։ Արտասահմանցի վարձկանները 3 ամսվա ընթացքում պետք է լքեն Լիբիայի տարածքը։

Ժնևում ձեռք բերված համաձայնությունը ուժի մեջ է մտնում անմիջապես։

Բանակցություններին մասնակցել են 5-ական բարձրաստիճան զինվորական հակամարտ կողմերից՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունից և Լիբիական ազգային բանակից, որի հրամանատարը գեներալ Խալիֆա Հաֆթարին է։

Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկել Ֆայիզ Սարաջի կառավարությանը սատարելու համար, իսկ Հաֆթարի բանակին, ըստ մամուլի հրապարակումների, օգնում են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմականացված ընկերության վարձկանները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել