armtimes.com: Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Ֆեյսբուքյան իր էջում կոնգրեսականն այս մասին ասում է. «Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են սանձազերծել Արցախի դեմ՝ ռմբակոծելով քաղաքացիներին, եկեղեցիները, իրականացնելով պատերազմական հանցագործություններ: Բազմաթիվ քաղաքացիներ են զոհվել: Արցախի բնակչության կեսից ավելին տեղահանվել է: Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Չի կարելի թույլ տալ պատմությանը կրկնվել»,- գրել է կոնգրեսականը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ԱՄՆ-ը, Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին:
«Ալիեւն ու Էրդողանը պետք է հասկանան, որ, եթե շարունակեն պատերազմել, դա կունենա իր հետեւանքները:
Միացյալ Նահանգները չի կարող ձեռքերը ծալած նստել»,- եզրափակել է Ադամ Շիֆը:
comment.count (0)