Կոնգրեսական Բարբարա Լին Մայք Պոմպեոյին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

 |armenpress.am|
22:14 - 23 հոկտեմբերի, 2020

Կոնգրեսական Բարբարա Լին Մայք Պոմպեոյին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ  Կոնգրեսի անդամ Բարբարա Լին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան:

Բարբարա Լին Պոմպեոյին կոչ է արել հասկացնել Ադրբեջանին, որ հանդուրժողականությունը չցուցաբերելու դեպքում կասկածի տակ կդնեն ԱՄՆ-ից ստացվող աջակցությունը:

Բարբարան Պոմպեոյին կոչ է արել նաև աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ կոչ անելով  Ալիևի կառավարությանը դադարեցնել  հարձակվողական գործողությունները ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ և անցնել Արցախի անվտանգության և կարգավիճակի հետ կապված հարցերի խաղաղ լուծմանը:

Կոնգրեսականը կոչ է արել նաև Մինսկի խմբի հետ աշխատել, ստիպել Ադրբեջանին համաձայնվել շփման գծի երկայնքով միջազգային մոնիթորինգի ներդրմանը, ինչպես նաև բարձր մակարդակով համագործակցել Թուրքիայի հետ և հասկացնել, որ Ադրբեջանի վերջին գործողություններին աջակցելը վնասում են տարածքաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել