Մենք բանակցում ենք Հայաստանի հետ, մենք նրանց հետ շատ լավ հարաբերություններ ունենք․ Թրամփ
21:30 - 23 հոկտեմբերի, 2020

Մենք բանակցում ենք Հայաստանի հետ, մենք նրանց հետ շատ լավ հարաբերություններ ունենք․ Թրամփ

«ԱՄՆ-ն ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ ընթացող բանակությունների մասնակիցներից մեկն է: Մենք բանակցում ենք Հայաստանի հետ, մենք նրանց հետ շատ լավ հարաբերություններ ունենք, նրանք շատ լավ մարդիկ են: Մենք բազմաթիվ մարդիկ ունենք Հայաստանից, որ ապրում են այստեղ, ծագումով հայեր, նրանք հրաշալի մարդիկ են։ Եվ մենք կօգնենք նրանց»,- Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհստակեցնելով արդյո՞ք հեռախոսազրույց ունեցել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Թրամփը ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում լավ առաջխաղացում է արձանագրվել»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել