Ամուր թիկունք. որտե՞ղ են անհրաժեշտ կամավորներ
15:15 - 05 նոյեմբերի, 2020

Ամուր թիկունք. որտե՞ղ են անհրաժեշտ կամավորներ

Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում մարտի դաշտում չեղողներն ինքնակազմակերպվում են թիկունքում․ քողարկող ցանցեր են գործում, տաք գուլպաներ, քնապարկեր են կարում, գլխարկներ, անհրաժեշտ մթերքներ ու դեղորայք են հավաքում։ Յուրաքանչյուրն օգնում է՝ ինչպես կարող է։ 

Infocom-ը հավաքագրել է, թե այս օրերին կամավորական ինչ աշխատանքների անհրաժեշտություն կա։ Ստորեւ ներկայացնում ենք թարմացվող ցանկ, որից կարող եք ընտրել՝ ինչ աշխատանքներում ներգրավվեք, ուր գնաք եւ ում դիմեք։ 

  1. Քաղաքացի Անդրանիկ Գեւորգյանին շտապ անհրաժեշտ են բեռնատար ավտոմեքենաներ ունեցող կամավորներ: Անհրաժեշտ են նաեւ ֆիզիկական աշխատանք կատարող (անվադողերի տեղափոխում) կամավորներ:
    Հասցե` Էրեբունի թաղամաս
    Հեռ` +374 77 833-381

  2. Մարզահամերգային համալիրում դեղերի տեսակավորման եւ տեղավորման համար անհրաժեշտ են 10 տղա կամավորներ: Աշխատանքն ամենօրյա է` սկսած ժամը 09:30-ից:
    Հեռ.` +374 77 71-10-56
    Հասցե` Լենինգրադյան փողոց 1

  3. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են կամավորներ հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով՝
    Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․
    Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն), խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն
    Աշխատանք սոցցանցային հարթակում։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․
    Սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram VK, OK ), խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն, ռուսերեն/անգլերեն/ադրբեջաներեն գրավոր լեզվի իմացություն (նշված լեզուներից առնվազն մեկը), Adobe Photoshop ծրագրի բազային գիտելիքները ոչ պարտադիր, սակայն ցանկալի են:
    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են նաև ադրբեջաներեն բանավոր լեզվին գերազանց տիրապետող մասնագետներ։
    Հեռ.՝ +374 12 250-286՝ ամեն օր 12:00 – 18:00
    Էլ. հասցե՝ [email protected]

  4. Esterox ընկերության Giver նախաձեռնությանն անհրաժեշտ են կամավորներ՝ հատկապես մարզերից, ընտանիքներին սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ հասցնելու համար: Անհրաժեշտ են նաեւ վարորդներ եւ ադմինիստրատիվ աշխատակիցներ:
    Էլ․ հասցե՝ [email protected]
    Կայք՝ www.giver.am
    Հեռ․՝ +374 55 665-305

  5. Բռունցք 2020 ՀԿ-ին անհրաժեշտ են Արցախից եկած ընտանիքների համար հավաքագրված նպարեղենը եւ հագուստը տեսակավորող կամավորներ:
    Հասցե` շտաբ-պահեստ՝ Երեւան, Արաբկիր 27փ․ 1/6 շենք հասցեով (RIO Mall-ի հարեւանությամբ)։
    Հեռ` +374 95 430-707

  6. Քաղաքացի Աննա Ասատրյանին անհրաժեշտ են կամավորներ՝ զինվորներին անհրաժեշտ պարագաներ՝ վերմակներ, քնապարկեր, տակաշորեր կարելու համար: Ցանկալի է, որ կամավորները կարել իմանան կամ որոշ չափով ծանոթ լինեն մեքենային:
    Հասցե`  Էրեբունի, Մուշավան
    Հեռ.` +374 94 434-901

  7.  Մարզահամերգային համալիրում անհրաժեշտ են կամավորներ՝ սնունդ փաթեթավորելու համար:
    Հասցե՝ Լենինգրադյան փողոց 1
    Հեռ.` +374 99 375-353

  8. Քաղաքացի Ռաֆայել Բաղյանը գրել է, որ սոցիալական ցանցերում աշխատելու համար անհրաժեշտ են կամավորներ` ադրբեջաներենի իմացությամբ:
    Հեռ.` +374 95 177-005

  9. Փիլատելփիա ՀԿ-ին անհրաժեշտ են կամավորներ, որոնք Արցախից եկած երեխաներին կսովորեցնեն նկարչություն եւ խեցեգործություն:
    Հասցե` Ավան-Առինջ
    Հեռ.` +374 91 910-650
             +374 94 940-650

  10. Արտլանչին անհրաժեշտ են կամավորներ՝ սննդի պիտակավորման եւ փաթեթավորման համար:
    Հասցե` Բաբաջանյան  40/1
    Հեռ.` +374 55 952-885

  11. Քաղաքացի Արտակ Գեւորգյանին անհրաժեշտ են UPS սարքեր դասավորող եւ դասակարգող կամավորներ: Գրանցվել կարող եք այստեղ:
    Հասցե` Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկ
    Աշխ. ժամեր` առավոտյան 11:00-ից սկսած
    Հեռ` +374 55 852-434

  12. Հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության «Սորս» հիմնադրամին անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող եւ նրանց զբոսանքը կազմակերպող կամավորներ:
    Հեռ.` +374 77 148-863

  13. Հակոբ Կոջոյան կրթահամալիրին անհրաժեշտ են ներքնակներ կարող եւ քողարկող ցանցեր գործող կամավորներ:
    Հասցե` Մաշտոցի պողոտա, 2ա շենք
    Հեռ.` +374 91 806-301

  14. «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանն անհրաժեշտ են թուղթ տեսակավորող կամավորներ։
    Հեռ․՝ +374 77 314-556

  15. Քաղաքացի Արմինե Կիրակոսյանին զրահաբաճկոններ կարելու համար անհրաժեշտ են կամավոր դերձակներ:
    Հասցե` Թբիլիսյան խճուղի 35/11
    Հեռ.`    +374 96 562-216

  16. Քաղաքացի Արմինե Կիրակոսյանին անհրաժեշտ են կամավորներ` քողարկող ցանցեր պատրաստելու համար:
    Հասցե` Սարյան փողոց
    Հեռ.`     +374 96 562-216


Infocom-ն այս ցանկը պարբերաբար կթարմացնի՝ ներկայացնելով, թե տվյալ պահին որտեղ են անհրաժեշտ կամավորներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել