armenpress.am: ԱՄՆ-ն ընդլայնել Է պատժամիջոցների ցուցակը Լիբանանի «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման եւ Իրանի նկատմամբ: Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

Ի թիվս այլոց, ցուցակում հայտնվել Է Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին: Ընդամենը ցուցակում Լիբանանի երկու քաղաքացի կա, մեկ՝ իրաքցի եւ երեք կազմակերպություններ, ներառյալ «Վիրտուալ ԶԼՄ-ների միջազգային միավորումը» եւ «Ռադիոյի եւ հեռուստատեսության իսլամական միավորումը». ԱՄՆ-ը նրանց կասկածում Է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հետ համագործակցության մեջ:

«Իրանական ռեժիմը գրոհում Է ԱՄՆ-ի ընտրական գործընթացի վրա, բացահայտ կերպով փորձելով առցանց ապատեղեկատվություն տարածելու ուղիով երկպառակություն սերմանել քվեարկությանը մասնակցող բնակչության շրջանում»,-ասվում Է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

«Իրանի իշխանական կառույցները, քողարկված նորությունների կազմակերպությունների կամ ԶԼՄ-ների ներքո, գրոհում են ԱՄՆ-ի վրա՝ նպատակ ունենալով խարխլել ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացը»,-հավելել Է ֆինանսների նախարարությունը: Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի մեղադրանքներն ընտրություններին միջամտելու հարցում: Իր հերթին Միացյալ նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ պատժամիջոցների ներքո հայտնված Մասջեդին ոչ միայն դիվանագետ Է, այլեւ ԻՀՊԶ-ի գեներալ, որն ԱՄՆ-ը համարում Է ահաբեկչական կազմակերպություն:

Նրա խոսքով՝ Մասջեդին երկար տարիներ համակարգել Է ԻՀՊԶ-ի գործունեությունն Իրաքում, ներառյալ իրաքյան աշխարհազորի ուսուցումը եւ ընդգրկուն ֆինանսական գործառնությունների անցկացումը: Փոմպեոն նաեւ հայտարարել Է, որ ցուցակում հայտնված «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչներ Նաբիլ Քաուկը եւ Հասան ալ-Բաղդադին մտել են շարժման ղեկավարության կազմ, որն ԱՄՆ-ը համարում Է ահաբեկչական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: