Էրդողանի պնդմամբ՝ «Անկարան և Մոսկվան նույն իրավունքներն ունեն Ղարաբաղի կարգավորման հարցում» |azatutyun.am|
16:17 - 23 հոկտեմբերի, 2020

Էրդողանի պնդմամբ՝ «Անկարան և Մոսկվան նույն իրավունքներն ունեն Ղարաբաղի կարգավորման հարցում» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան ղարաբաղյան խնդրում ունեն նույն իրավունքները:

«Թուրքիան ունի ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը մասնակցելու այնպիսի իրավունք, ինչպիսին ունի Ռուսաստանը», - Ստամբուլում ուրբաթօրյա նամազից հետո ասել է Էրդողանը:

Միաժամանակ, նա նշել է, որ «Ռուսաստանը հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ ոչ մի պահանջ չի ներկայացնում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել