Հունաստանի հայ համայնքը Ազգային ժողովին, ԵՄ-ին, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին բանաձեւ է ներկայացրել |armtimes.com|
13:06 - 23 հոկտեմբերի, 2020

Հունաստանի հայ համայնքը Ազգային ժողովին, ԵՄ-ին, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին բանաձեւ է ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: Հունաստանի հայ համայնքի կողմից Աթենքում հոկտեմբերի 21-ին եւ 22-ին կազմակերպված ցույցերի ավարտին մասնակիցները բանաձև են քվեարկել, որը ներկայացվելու է Հունաստանի Ազգային ժողովին, Եվրամիության, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին:

Բանաձևում նշված է.

«Մենք, ովքեր չորեքշաբթի՝ 21 հոկտեմբերի 2020 թ., երեկոյան հավաքվել ենք Աթենքում՝ Իսրայելի դեսպանատան առջև

- Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի հերոս ժողովրդին և համոզված ենք, որ նրա ազատագրական պայքարը հասնելու է իր վախճանական նպատակին: 

- Խոնարհվում ենք այն հերոս մարտիկների հիշատակի առջև, բոլոր նրանց՝ երիտասարդների, պատանիների, տղամարդկանց և կանանց հերոսության առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին արդար պայքարում, ովքեր դեռ բարձր են պահում պայքարի դրոշը:

- Երախտագիտություն ենք հայտնում հույն ժողովրդին՝ Արցախի պայքարին իր ցուցաբերած բազմազան աջակցության համար:

- Պահանջում ենք միջազգային կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ արյունահեղությունը Արցախում դադարեցնելու համար:

- Մենք պահանջում ենք ճանաչել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Արցախի անկախ հանրապետությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել