Ռուսաստանում 20 ահաբեկիչ է չեզոքացվել |factor.am|
12:49 - 23 հոկտեմբերի, 2020

Ռուսաստանում 20 ահաբեկիչ է չեզոքացվել |factor.am|

factor.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կարաչաևո-Չերկեսիայում ու Դաղստանում բացահայտել են «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա» միջազգային ահաբեկչական խմբավորման երկու բջիջ, որոնք կոչ են արել մերժել աշխարհիկ իշխանություններին և խալիֆայություն կառուցել, հայտնել են ՌԴ հատուկ ծառայությունները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կարաչաևո-Չերկեսիայի Մալոկարաչաևսկի շրջանում և Դաղստանի Մախաչկալա, Կասպիյսկ և Իզբերբաշ քաղաքներում բացահայտվել է «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա» միջազգային ծայրահեղական կրոնական կազմակերպության ավելի քան 20 հոգուց բաղկացած երկու բջիջների գործունեությունը»,- ասվում է տարածված հայտարարության մեջ: 

«Նրանք հավատացյալներին կոչ են արել մերժել աշխարհիկ օրենքներն և քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ինչպես նաև կոչ են արել  Հյուսիսային Կովկասի տարածքում Իսլամական պետություն-խալիֆայություն ստեղծել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իսլամիստներից առգրավել են երեք նռնակ, երեք ատրճանակ՝ տարբեր տրամաչափի պարկուճներով, սառը զենք, ինչպես նաև մեծաքանակ ծայրահեղական գրականություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել