Human Rights Watch-ը կրկին հաստատում է՝ Արցախի ուղղությամբ կիրառվում են արգելված կասետային զինատեսակներ
12:24 - 23 հոկտեմբերի, 2020

Human Rights Watch-ը կրկին հաստատում է՝ Արցախի ուղղությամբ կիրառվում են արգելված կասետային զինատեսակներ

Ուրախ եմ տեսնել, որ Human Rights Watch-ը արհեստավարժորեն և օբյեկտիվորեն փաստագրեց Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մի մասը:

Քաղաքացիական բնակչության դեմ կասետային զինամթերքի լայնածավալ և նպատակային օգտագործման վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ և վկաներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ տեղադրելով Human Rights Watch-ի նոր զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ Human Rights Watch- ը փաստագրել է չորս դեպք, երբ Ադրբեջանը կասետային զինամթերք է օգտագործել Արցախի ուղղությամբ:

«Կլաստերային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես բնակեցված բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է քաղաքացիական անձանց անվտանգությունը», - ասել է Սթիվեն Գուսը՝  Human Rights Watch- ի սպառազինության բաժնի տնօրեն և Կլաստերային (կասետային) զինամթերքի կոալիցիայի նախագահը: «Կլաստերային զինամթերքը երբեք չպետք է որևէ մեկի կողմից օգտագործվի ոչ մի պարագայում, առավել եւս քաղաքներում ՝ քաղաքացիական անձանց համար կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով»,-շեշտել է նա:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը կոպտորեն  խախտում է միջազգային իրավունքի նորմեր՝ նպատակաուղղված թիրախավորելով բնակչությանն ու սրելով պատերազմը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել