Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան |armenpress.am|
12:04 - 23 հոկտեմբերի, 2020

Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիան իր սահմաններին և տարածքներում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

«Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և, այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում ագրեսիայի անընդունելիությունը, լուրջ նախազգուշացում ենք անում հակամարտող կողմերին անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,- ասել է դիվանագետը:

Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ և լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ կերպ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և իր տարածքում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին դեպքերի ժամանակ մենք երկու կողմին էլ հայտարարել ենք, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի»,-ասել է դեսպանը:

Նա նաև հավելել է, որ պաշտպանության որոշ ոլորտներում Իրանը հասել է ինքնաբավության և նույնիսկ արտահանման հնարավորությունների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել