Պուտինն անձամբ ամեն ինչ անում է ՀՀ-ին ու Ադրբեջանին խաղաղ կարգավորման հուն բերելու համար. Պեսկով

 |armenpress.am|
01:17 - 23 հոկտեմբերի, 2020

Պուտինն անձամբ ամեն ինչ անում է ՀՀ-ին ու Ադրբեջանին խաղաղ կարգավորման հուն բերելու համար. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն հնարավորը, որպեսզի Երևանն ու Բաքուն դուրս գան Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման հունի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌՒԱ Նովոստին, այս մասին ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անձամբ նախագահ Պուտինը անում է ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրներին ու երկու կողմերի մայրաքաղաքների իր գործընկերներին դուրս բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման հունի վրա»,- ասել է Պեսկովը:

Նա հիշեցրել է Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի բարեկամության մասին, որն արժևորում է Ռուսաստանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել